Սեպտեմբերի 16-ին ՀԱՊԿ նախագահությունը  կփոխանցվի Հայաստանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

«Հաշվի առնելով 2021-2022թթ․ ՀԱՊԿ նախագահության անցումը ՀՀ-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացնել»,-նշել է նա։

Նա նաեւ հայտնել է, որ նիստի ընթացքում Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիր կընդունվի, ինչպես նաեւ մի շարք փաստաթղթեր կստորագրվեն՝ կախված խաղաղապահ առաքելության, ՀԱՊԿ Զորքերի գործունեության ապահովման եւ ժամանակակից սպառազինությամբ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հագեցման հետ։ Բացի այդ, կվերանայվի 2022թ․ կազմակերպության բյուջեն։  

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.