Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծը, որը պահանջվում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Օրինագիծը, որը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի 16 անդամների կողմից, ներառում է նաև զեկույց Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝  ներառյալ ապօրինի զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործումը հայ խաղաղ բնակիչների դեմ:

Բացի այդ, պահանջվում է հետաքննություն անցկացնել՝ օգտագործելով ամերիկյան տեխնոլոգիաներն ու քննելու համար այն անօդաչու թռչող սարքերը, որոնք թուրքական կողմի օգնությամբ օգտագործվել են հայ խաղաղ բնակիչների թիրախավորման համար 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ:

Ուսումնասիրության արդյուքները պետք է ներկայացվեն զեկույցով, և, կախված այդ զեկույցից, «Բայրաքթարների» դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։

Օրինագիծը նաև առաջարկում է ուսումնասիրել վարձկանների ներգրավման, օգտագործման, ֆինանսավորման և վերապատրաստման դեմ միջազգային կոնվենցիան, որն, ըստ ամենայնի, խախտվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, քանի որ ինչպես նշվում է փաստաթղթում, Ադրբեջանը, Թուրքիայի օժանդակությամբ,  վարձկան ահաբեկիչներից կազմված խմբեր է ներառել ռազմական գործողություններում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.